Նրանք, ովքեր այսօր ասում են, որ վերջ, Արցախը տրված է, սխալվում են, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ նախ՝ պատմությունը վերջ չունի. «Այսօր պետք է խոստանանք, որ մենք վերադառնալու ենք մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը մերն է, չի կարող լինել ուրիշներինը: Երկրորդ, մենք պետք է հստակեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանավորվածությանը հավասար գաղտնի և հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ: Այսինքն դա հանցագործություն է և ոչ միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ կենդանի դիակների կողմից, այլեւ բոլոր նրանց կողմից՝ Շառլ Միշել, Բորել, Բլիքեն, Լավրով, Զախարովա, որոնք ձևացնում են, որ չեն հասկանում, որ բանավոր որևէ հայտարարության հիման վրա, որը չի անցել իրավական ընթացակարգ, չի կարելի մեջբերումներ անել, թե Հայաստանը համաձայնվել է: Հայաստանը չի համաձայնել, համաձայնել է հայատյաց, ամբողջովին ատելությամբ և արյունարբու մի անձնավորություն, որն էն գլխից ատում էր թե արցախահայությանը, թե հայությանը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: