Պուտինը խոսեց Ուկրաինայի և Ռուսաստանի հնարավոր բաժանման մասին

Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր, այսօր նշել է Վլադիմիր Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը։

«Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը։ Եվ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, ինչ պատկանում էր Հունգարիային, ինչ պատկանում էր Ռումինիային, վաղ թե ուշ կկորցնի՝ ոչ վաղը, գուցե ոչ էլ մյուս օրը… Մեկ տարի, երկու, տասը, տասնհինգ [տարի], բայց պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի», – հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի պետության ղեկավարը։

ՍՎՕ-ի ավարտից հետո Ռուսաստանը պետք է պահպանի միասնության զգացումը, ասաց Պուտինը։ Նա նաև նշեց, որ «ցանկացած սպառնալիքի դեպքում Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի Ռուսաստանի Դաշնության բոլոր հնարավորություններով»։

Այսպիսով, Պուտինը բացահայտ խոսում է Եվրոպայում սահմանների հնարավոր նոր բաժանման մասին, որտեղ նա կանխատեսում է Ուկրաինայի որպես պետության լիակատար անհետացումը և Կալինինգրադի ու, հնարավոր է, Ռուսաստանի այլ տարածքների կորուստը։