«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է «Հոդված 3․ կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը։
Ծրագրի նպատակն է կանանց կարողությունների զարգացումն ու ինքնազինումը՝ տրամադրելով կրթական և մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ։
Ծրագիրն անվճար է, մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով․
18-40 տարեկան մարզաբնակ կանայք
18-40 տարեկան արցախցի կանայք
«Հոդված 3․ կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի 5-շաբաթյա ակադեմիայի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ թեմաների շուրջ՝
Քաղաքացիական ներգրավվածություն և ջատագովություն
Ֆինանսական գրագիտություն
Մարդու իրավունքներ
Մեդիագրագիտություն և թվային իրավունքներ
Արհեստական բանականություն (ԱԲ)
Ձեռնարկատիրություն
Համայնքային ծրագրերի մշակում և իրականացում
Ծրագրի մեկնարկը տրվելու է 2026 թվականի օգոստոսի 15-ին։
Հաջորդ փուլ անցած մասնակիցները կստանան հաստատող նամակ։
«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» ՀԿ_ի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: