
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի է ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Կողմերը ընդգծել են 2026 թվականի մայիսի 4-ին ստորագրված «Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին» արձանագրության կարևորությունը։
Նրանք պայմանավորվել են շարունակել ստորագրված փաստաթղթի արագ իրականացմանն ուղղված ջանքերը։