
Սևանում ավարտվել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում գործող ինքնօգնության խմբի երկամսյա աշխատանքը։
Ծրագրի եզրափակիչ հանդիպման ընթացքում մասնակիցները հետադարձ հայացք են նետել համատեղ անցած ճանապարհին, կիսվել իրենց փորձով, հուզող հարցերով և տպավորություններով, ինչպես նաև ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ամփոփել հանդիպումների շարքը։
Ծրագրի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ստեղծել անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ նրանք կարող են ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել տարբեր հմտություններ և ստանալ փոխադարձ աջակցություն։
Ինքնօգնության խմբերը ձևավորվում են Հայաստանի Հանրապետության այն համայնքներում, որտեղ մասնակցելու ցանկություն է հայտնում առնվազն 10 մարդ։ Հանդիպումների ընթացքում մասնակիցների երեխաների համար տրամադրվում է անվճար խնամք։
Մարիամ Սարգսյան