
Մեր հոգեւոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում ենք մեր Հայրենիքին ու ազգին հուզող խնդիրների շուրջ։ Մեր խորը ընդվզումն ենք հայտնել Գարեգին Վեհափառին եւ նույնիսկ առաջարկել ենք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցչին ուղարկել։
Կոչ ենք անում պետական պատասխանատուներին հարգալից վեաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու եւ Վեհափառի նկատմամբ եւ հարցերը քննարկել փոխադարձ հասկացողության եւ պատշաճության սահմաններում` հարգելով պետության օրենքներն ու եկեղեցու ներքին կարգն ու կանոնը»։
Գարեգին Երկրորդը, որը եկեղեցին գլխավորում է 1999 թվականից, մյուս ամբաստանյալների հետ միասին մեղադրվում է նախկինում կարգալույծ արված եպիսկոպոսին պաշտոնում ժամանակավորապես վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշումը խախտելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում, գրում է Reuters-ը։
Ինքը՝ վարչապետը, նախկինում Գարեգին Բ-ին բազմիցս կոչ էր արել հրաժարական տալ և, առանց ապացույցներ ներկայացնելու, մեղադրել էր Հայ Առաքելական եկեղեցուն օտար ուժերի, մասնավորապես Ռուսաստանի շահերից գործելու մեջ։ Եկեղեցին հերքում է այդ մեղադրանքները։
Հիշեցնենք, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները վաղը պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել դատարանի մոտ, պահանջելով չմիջամտել կրոնական գործերին։