Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Դիզակի գույները» 6-րդ միջազգային նկարչական սիմպոզիումի փակման արարողությանը նվիրված ցուցահանդեսին։
Այս տարի ևս տարբեր երկրներից ժամանած արվեստագետները Սյունիքի բնությունն ու մշակութային ժառանգությունը վերածել են գույնի, զգացողության և արվեստի՝ ստեղծելով Հայաստանի հարավի յուրօրինակ պատկերային պատմությունը։
Սպասում ենք Ձեզ՝ միասին ամփոփելու սիմպոզիումի ստեղծագործական ճանապարհը և վայելելու միջազգային արվեստագետների աշխատանքները։