Ի՞նչ է նշանակում Չորրորդ Հանրապետություն

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն՝ թշնամի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից առաջարկվող Կառավարության ծրագրով։

Ի՞նչ է նշանակում Չորրորդ Հանրապետություն

«Չորրորդ Հանրապետություն» նշանակում է պետականության կապիտուլյացիա, հայկական գործոնի չեզոքացում տարածաշրջանում, առաջին և միակ Հանրապետության հիմքերի լուծարում և Հայաստանի վերածում թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկու կցորդ-վիլայեթի։

Չորրորդ Հանրապետություն նշանակում է.

1. Սահմանադրության փոփոխություն Բաքվի և Անկարայի թելադրանքով, պետության մայր օրենքի հարմարեցում թշնամու վերջնագրերին։ Անկախության հռչակագրից հրաժարում՝ 1990 թ. օգոստոսի 23-ի հիմնարար փաստաթղթի ժխտում և պետության զրկում իրավական, բարոյական և սուբյեկտացման մասին ծննդականից։

2. Ռուս-թուրքական ոչ լեգիտիմ սահմանների ընդունում՝ 1921 թ. Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերի ամրագրում՝ որպես Հայաստանի գերեզմանափոր։

3. Արցախի էջի փակում. Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր վահանի հանձնում, 120,000 հայրենակիցների հայաթափում և պատմական հայրենիքի ուրացում։

4. Ռուսական գաղութից վերափոխում թուրքական վիլայեթի։ Կախվածության վեկտորի տեղափոխում դեպի պանթուրքիստական տանդեմի տոտալ տնտեսական ու քաղաքական գերիշխանություն։

5. Հայոց ցեղասպանության պահանջատիրության և պատմական հիշողության ուրացում։ «Իրական Հայաստան» կեղծ թեզով Արարատի և ազգային ինքնության խորհրդանիշերի ջնջում։

6. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատում։ Առաջին քրիստոնյա պետության հոգևոր հենասյան դեմ հարձակում և հավատքի պառակտում։

7. Բանակի կազմաքանդում և զինաթափում՝ զինված ուժերի թվաքանակի և սպառազինության միակողմանի կրճատում Բաքվի պահանջով։

8. «Անկլավների» հանձնում և միջպետական ռազմավարական մայրուղիների կազմաքանդում՝ Տավուշի և Արարատի ռազմավարական դիրքերի զիջում։

9. Սփյուռքի մեկուսացում և համահայկական գործոնի չեզոքացում։ Սփյուռքահայ գործիչների մուտքի արգելք և համաշխարհային հայկական ցանցի օտարում։

10. «Զանգեզուրի միջանցքի» հանձնում և Սյունիքի վտանգում։ «Խաղաղության խաչմերուկ» կեղծ ցուցանակով Իրանի հետ կենսական կապի խզում և թուրքական աշխարհի աշխարհագրական միավորում։

11. Տնտեսական և էներգետիկ տոտալ կլանում թուրքական կապիտալի կողմից։ Շուկայի վերածում սպառողական ռեզերվացիայի և տնտեսական ինքնիշխանության զրոյացում։

12. Դպրոցներում պատմության դասագրքերի ձևախեղում, ազգային արժեքների և հայ հերոսների արժեզրկում։

13. Նյութը, ստամոքսը և փողը՝ ազգային և պետական գերագույն արժեքների վերածում։

14. Բռնապետության հաստատում, ազատ խոսքի խեղդում և քաղբանտարկյալների թվի ավելացում։

15. Հայոց երկրորդ լայնամասշտաբ ցեղասպանության նախապատրաստում։

Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ