Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 95 մարդ, հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորել են

Նեպալի Ռասուվա շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ, իսկ ավելի քան 380-ը անհետ կորած են համարվում, այդ թվում՝ 290 օտարերկրացիներ։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նեպալի ազգային զբոսաշրջային կազմակերպության՝ Նեպալի տուրիզմի ծառայության տվյալներով, ինչպես մեջբերում է dpa լրատվական գործակալությունը, փրկարարների կողմից որոնվողների թվում են Գերմանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից ժամանած այցելուներ։ Այս տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով անհետ կորած զբոսաշրջիկների մեծ մասը Հնդկաստանի քաղաքացիներ են։