
Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները համաձայնության է եկել Վենեսուելայի հետ՝ նրա ապացուցված նավթի պաշարների ավելի քան 65 միլիարդ բարելը վերահսկելու մասին։
«Այս պատմական գործարքը ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ է ամերիկյան նավթի պաշարները, զգալիորեն ընդլայնում է մեր նավթի մատակարարումը և զգալիորեն կնվազեցնի բենզինի գները բոլոր ամերիկացիների համար», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո այս տարվա սկզբին Թրամփը խոստացել էր շահագործել Վենեսուելայի նավթի պաշարները, որոն աշխարհում ամենամեծն են։
Վերջերս Թրամփը հայտնվել է բենզինի ներքին գները իջեցնելու ուժեղ ճնշման տակ։ Բենզինի բարձր գները կարող են վնասել Հանրապետական կուսակցությանը այս աշնանը ԱՄՆ միջանկյալ ընտրություններում։ Թրամփը պետք է ինչ-որ կերպ փոխհատուցի Հորմուզի նեղուցի փակման հետ կապված վնասները։