Ամառն ավարտվում է ճիշտ ժամանակին

Ըստ ՀՀ Հիդրոմետոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի՝ օգոստոսի 30-31-ի գիշերը և կեսօրին շրջանների մեծ մասում, իսկ սեպտեմբերի 1-3-ին՝ որոշ շրջաններում, սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով։

Օգոստոսի 30-ին Շիրակում սպասվում է 24°C, Կոտայքում՝ 28°C, Գեղարքունիքում՝ 23°C, Լոռիում՝ 22°C, Տավուշում՝ 25°C, իսկ Արագածոտնում 30°C ջերմաստիճան։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում ջերմաստիճանը կհասնի 32°C, Սյունիքում՝ 29°C, իսկ Երևանում՝ 31°C։

Օգոստոսի 30-31-ի կեսօրին և սեպտեմբերի 1-2-ին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով։ Ամպրոպների ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ։

Սեպտեմբերի 1-2-ին որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 31-ին ցերեկային ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։