Հատուկ ընդգծվում է “շրջափակման” բացակայությունը, թեկուզ այն չի վերացվել

Բիշքեկում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը, և երկու երկրների կառավարությունների հաղորդումների մեջ հատուկ ընդգծվում է, որ այլևս “շրջափակում” չկա։ Թեկուզ մինչ օրս երկու երկրների միջև ուղիղ հաղորդակցություն չկա, և ապրանքաշրջանառությունը Վրաստանի միջոցով է իրականացնում։ Սակայն Ալիևին խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանը հաստատի շրջափակման և ուժային ճնշման վերացումը, որպեսզի Բաքուն դիմի ԱՄՆ Կոնգրեսին՝ 907-րդ ուղղումը չեղարկելու համար։ Հիշեցնենք, որ 1992-ից Արդրբեջանի հանդեպ սանկցիաներ հաստատած այդ ուղղումը կարող է չեղարկվել, երբ ԱՄՆ նախագահը զեկուցի Կենգրեսին, որ Հայաստանի և Արցախի հանդեպ այլևս շրջափակում և ուժային ճնշում չկա։  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։

Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը, ինչպես նաև «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի իրականացումը, հաղորդվել է Ադրբեջանի առաջնորդի կայքում։

«Առաջնորդները նշել են 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պատմական նշանակությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վավերացված համատեղ հռչակագրի, ինչպես նաև «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» համաձայնեցված տեքստի նախաստորագրման կարևորությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի հաստատումը նշվել են որպես խաղաղության դիվիդենդների կարևոր գործնական դրսևորումներ։

Առաջնորդները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր են փոխանակել հետագա փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

«Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքի շարունակման նշանակությունը՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- ընդգծվել է հաղորդագրության մեջ։

Ալիևն ու Փաշինյանը նաև քննարկել են Վաշինգտոնի գագաթաժողովի նշանակալի արդյունքներից մեկի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP երթուղու երկայնքով տրանսպորտային հաղորդակցության զարգացման նախագծերի կարևորությունը։

Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը դրական են գնահատել վստահության ձևավորմանն ուղղված շփումները՝ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, նշելով դրանց ներդրումը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի պահպանման գործում։

«Ալիևն ու Փաշինյանը համաձայնել են ուղիղ երկկողմ շփումների միջոցով ձեռնարկել հետագա քայլեր՝ կայուն խաղաղության ամրապնդման, երկկողմ միջպետական հարաբերությունների կարգավորման առաջմղման և տրանսպորտային կապերի զարգացման նպատակով»,- ընդգծվել է տեղեկատվության մեջ։