«Արցախը հանձնելու» պատասխանատվությունը դեռ կառավարություններ է տապալելու

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Այն, ինչը տեղի ունեցավ 2022 թվականին, Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, դա հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է: Այն վերջնական գիտակցումն էր, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, ինքնուրույն որոշումներ ընդունենք, մարտահրավերներին պատրաստ լինենք, և այդտեղ նաև կար Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը» ,- նշել է նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևոր է համարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2022 թվականից հետո սկսված գործակցությունը անվտանգության և պաշտպանության բնագավառում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Պրահայում ստորագրեցին փաստաթուղթ, որով ճանաչում էին միմյանց «ամբողջականությունը» Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում, այսինքն՝ խորհրդային սահմանները։ Դրանից հետո Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ուղիղ երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացրեց ագրեսիա՝ օկուպացնելով Արցախը և վտարելով ամբողջ բնիկ հայ բնակչությանը։

Ֆրանսիան և Հայաստանի կառավարությունը չեն ճանաչում իրենց պատասխանատվությունը Արցախի «հանձնման» համար. նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի վրա Ադրբեջանի հարձակումից հետո հարցականի տակ դրվեց Հայաստանի գոյությունը, և Պրահայի համաձայնագիրը դարձավ հայկական պետականության պահպանման «երաշխիք»։ Մյուս կողմից, հայ պաշտոնյաները իրավացիորեն նշում են, որ 2020 թվականի նոյեմբերին Պուտինը, որը միակողմանիորեն (առանց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների) զորքեր տեղակայեց Արցախում, ասել էր, որ Ղարաբաղը միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։

Արցախի հանձնման պատասխանատվությունը Դամոկլեսյան սրի պես կախված է Հայաստանի քաղաքական վերնախավի և նրա արտաքին «ընկերների» վրա։ Այս սուրը մի օր կկտրի մեծ տերությունների կառավարությունների գլուխները։

Այժմ Վահագն Խաչատրյանը Ֆրանսիային է մեղադրում Արցախի հանձնման համար։