
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ մի քանի երկրներ գաղտնի օգնություն են ցուցաբերում Վաշինգտոնին՝ Իրանին «պատասխանատվություն ենթարկելու առևտրային նավերի վրա հարձակումների համար»։
«Եթե նայեք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և ամբողջ աշխարհով մեկ, մենք իրականում տեսնում ենք, որ շատ երկրներ մասնավոր կերպով շատ լավ բաներ են անում՝ օգնելով մեզ ապահովել, որ իրանցիները պատժվեն առևտրային նավերի վրա կրակելու համար», – ասել է Վենսը։
Թրամփի երթուղու նախագծի» (TRIPP) իրականացումը Հայաստանում թույլ կտա ամերիկյան զորքերը տեղակայել անմիջապես Իրանի հետ սահմանին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը Արևելյան տնտեսական ֆորումում (EEF-2026):
«Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի միջով… թույլ է տալիս Արևմուտքին, ամերիկացիներին իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքները տեղակայել անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի հետ սահմանին մոտ», – նշել է Շևցովը։
Այսպիսով, ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ Հայաստանին և Ադրբեջանին Իրանի հնարավոր հարձակումների թիրախ են դարձնում՝ ձգտելով տարածել ռազմական գործողությունները դեպի Հարավային Կովկաս։ Մինչ օրս Իրանը հարվածներ էր հասցնում արաբական երկրներում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը պնդում էին, որ կապ չունեն ամերիկյան կառույցների և նպատակների հետ։ Այժմ ԱՄՆ փոխնախագահը և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը պնդում են հակառակը, և դա չի վրիպի Իրանի ուշադրությունից։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող լուծել Հայաստանի հարավի բռնակցման հարցը առանց պատերազմի, բայց սեփական ձեռնոցները չկեղտոտելու համար նրանք ներգրավում են Իրանը։