Իրանը կոշտացնում է իր դիրքորոշումը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, ըստ IRNA-ի,  հայտարարել է Թեհրանի մտադրության մասին՝ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցից դուրս «սահմանափակ» ծովային գոտի ստեղծելու մասին։

Նա պարզաբանել է, որ այս տարածք մտնող ցանկացած նավ անմիջապես կավելացվի Իրանի պատժամիջոցների ցանկում։

Ռեզային մանրամասնել է, որ նոր գոտին կձգվի ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից մինչև Պարսից ծոցի որոշ հատվածներ։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը և Օմանը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել Հորմուզի նեղուցով նոր տրանսպորտային միջանցք ստեղծելու վերաբերյալ, որի մուտքի և ելքի կետերը կգտնվեն Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։

Ռեզային նաև խոսել է իրանական հականավային հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին, որը «ստիպեց ամերիկացիներին փախչել»։

«Երկու ժամ առաջ մենք առաջին անգամ փորձարկեցինք իրանական հականավային հրթիռ ամերիկյան ռազմածովային նավի վրա», – ասել է նա։

Ռեզային ընդգծեց, որ Հորմուզի նեղուցը գործնականում փակ է և գտնվում է ռազմական վերահսկողության տակ։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե ռազմավարական ջրային ճանապարհը մնում է բաց, անվանեց «մեծ սուտ»։

«Մինչ Հորմուզի նեղուցի փակվելը, ավելի քան 100 նավ տեղափոխում էին ավելի քան 100 միլիոն տոննա բեռ, բայց հիմա՝ լավագույն դեպքում՝ ընդամենը յոթ կամ ութ նավ, և նույնիսկ այդ դեպքում՝ միայն Իրանի համար անհրաժեշտ ապրանքներ», – ասաց նա։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում «խաղի կանոնները» փոխվել են։ Այսուհետ «Իրանի շահերի և անվտանգության դեմ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսլամական Հանրապետության ավելի արագ, ավելի կոշտ և ավելի ցավոտ պատասխանի»։ Այս հայտարարությունն արել է Մեջլիսի (Իրանի միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի՝ սեպտեմբերի 6-ին՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի կողմից միմյանց դեմ վերջերս կատարված հարձակումները։

Իրանական «Իրնա» լրատվական գործակալության կողմից մեջբերված Ղալիբաֆի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է գիտակցեր, որ հարձակումներին «սիմետրիկ պատասխանների դարաշրջանն» ավարտվել է։ Իսլամական Հանրապետության կողմից Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա վերջերս հասցված հարվածները «միայն սկիզբն են», զգուշացրել է Մեջլիսի խոսնակը։

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փոխում է մարտավարությունը Իրանի դեմ պատերազմում։ «Եթե դուք (իրանական զինվորականները – խմբ.) կրակ բացեք մեր երկու նավերի վրա, մենք ձեզ կստիպենք վճարել ավելի բարձր տնտեսական գին՝ «անգործության մատնելով» ձեր երեք նավերը», – սպառնացել է նա։ Քուփերը ընդգծել է, որ ԱՄՆ զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ոչնչացնել Իսլամական Հանրապետության անպաշտպան նավթատարները։