
Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 9-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով։
Այսօր ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ կբարձրանա 2-3 աստիճանով։ Այսպիսով, Շիրակում և Լոռիում կդիտվի +21°C, Կոտայքում՝ +24°C, Գեղարքունիքում՝ +17°C, Տավուշում և Արագածոտնում՝ +25°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +26°C, Սյունիքում՝ +28°C։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանը կլինի +26°C։