Մեկնարկում է «Սլացք» ծրագրի 5-րդ փուլը
Ուրախ ենք հայտարարել տնտեսական զորեղացման և կայուն ապրուստի նոր ծրագիրը՝ Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար:
Եթե ցանկանում եք ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված գործնական հմտություններ, անցնել աշխատանքի կամ հիմնել ու զարգացնել Ձեր սեփական փոքր բիզնեսը, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

Ի՞նչ է ներառում ծրագիրը․

Մասնագիտական գործնական դասընթացներ ադմինիստրատիվ ոլորտում (Թվային ծառայություններ, հաճախորդների սպասարկում և էլեկտրոնային վաճառքներ)

Մենթորություն սեփական գործը սկսելու կամ ընդլայնելու ուղղորդմամբ

Փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ

Հոգեկան առողջության բարելավմանն ուղղված դասընթացներ

Լոգիստիկ աջակցություն ճանապարհածախսի փոխհատուցման և դասընթացների ընթացքում երեխաների խնամքի աջակցության հնարավորություն

Ովքե՞ր կարող են դիմել․
Ծրագրին կարող են դիմել Լեռնային Ղարաղաբից տեղահանված կանայք, ովքեր այժմ բնակվում են Կոտայքի մարզում։

Մասնակցության պայմաններ՝

Դասընթացներն անցկացվելու են առկա (օֆլայն) ձևաչափով՝ ք․ Աբովյանում։

Տեղերի քանակը՝ 25-35 մասնակից:

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Տևողությունը՝ 3-4 ամիս

Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 27։
«Սլացք» ծրագիրը իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: