
Երևանի քաղաքապետարանի կայքէջում Ազատության հրապարակում սեպտեմբերի 27-29 հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է հրապարակվել։
«Հավաքի նպատակն է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության բարձրաձայնումը»,- նշված է հրապարակման մեջ։
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ։
«Հնարավոր է իմ կողմից հավակ կազմակերպվի, բայց հնարավոր է նաև՝ ոչ»,- շեշտեց պետնախարարը՝ այլ մանրամասների չանդրադառնալով։