
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալությունից հետո առաջին անգամ Սուրբ Էջմիածնի տաճարում մատուցում է Սուրբ Պատարագ։
Պատարագը մատուցվում է Սուրբ Խաչվերացի տոնի առթիվ։
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):