Գալուզինը չի նկատում Վաշինգտոնին և Անկարային՝ «կռվելով» Բրյուսելի հետ

Բրյուսելը իր հայ «պրոտեժեներին» դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, բայց բոլոր խոստումները անցողիկ են, «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի համար «պայծառ եվրոպական ապագայի» խոստումները «անցողիկ» են և միայն ընդգծում են Բրյուսելի մոտեցման «ուտիլիտար» բնույթը։

Ինչ-ինչ պատճառներով, Ռուսաստանի փոխարտգործնախարարը «կռվում է» Բրյուսելի դեմ Հայաստանում՝ անթաքույց չնկատելով Միացյալ Նահանգներին, որը Հայաստանի հետ կնքել է TRIPP համաձայնագիրը։ Մոսկվան «չի նկատում» Թուրքիային Հայաստանում, չնայած որ Ռուսաստանի հետ կապերը «դիվերսիֆիկացնելու» պես Հայաստանի կառավարությունը պատրաստվում է համագործակցել ոչ թե Եվրոպայի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ավելին, հենց 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերն էին, որոնք Հայաստանը բաժանեցին Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և հենց այդ հիմքով ռուսական զորքերը հայտնվեցին հայ-թուրքական սահմանին։

Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի ստացել Գյումրիից իր ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Շատերը բավականին իրավացիորեն հարցնում են. ո՞րն է այլընտրանքը։ Մեր կարծիքով՝ այս պահին ոչ մի այլընտրանք չկա։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, օրինակ, ֆրանսիացի զինվորներին այս դերում, թեկուզ միայն Ֆրանսիայի և Հայաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով», – նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Եվ կրկին Գալուզինը մատը թափ է տալիս Եվրոպայի վրա, չտեսնելով “թուրքական այլընտրանք”, իսկ ավելի ճիշտ՝ խրախուսելով այն։

Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի «եվրաինտեգրացիան» շահագործվում է իրենց սեփական նպատակները՝ Հայաստանի վերացումը առաջ տանելու համար, որի համար «կմեղադրվի» Բրյուսելը։