Արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին․ ուսումնասիրություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։

Ուսումնասիրության արդյունքներով՝ արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին։