Արցախցիները շուրջօրյա ակցիաներ են նախապատրաստում. «Հրապարակ»

Front TV

3 տարի առաջ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական բողոքի ակցիաներին են պատրաստվում։ Մեկնարկը նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ 44–օրյա աղետաբեր պատերազմի օրը, հավաքն այս անգամ եւս Ազատության հրապարակում ե նախատեսել, ծրագրում են շուրջօրյա հավաքներ, նստացույց, նաեւ վրաններ տեղադրել ։

Արցախի պետնախարարն է նախաձեռնողը` Նժդեհ Իսկանդարյանը դիմել է քաղաքապետարան, սեպտեմբերի 27-ից մինչեւ 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանն արտոնել է հավաքն անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում՝ թերեւս խուսափելով շարունակական ակցիաներից։ Սակայն արցախցիները որոշել են չհանձնվել եւ եթե քաղաքապետարանին չկարողացան համոզել երկօրյա հավաքի հարցում, ապա շտապ՝ սպոնտան հավաք կնախաձեռնեն ու կծավալեն պլանավորած գործողություններ