
Բեռլինի Պատգամավորների պալատի ընտրություններում Ձախ կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ հավաքելով ձայների 25.7%-ը, ըստ պաշտոնական նախնական արդյունքների: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) երկրորդ տեղում է՝ 18.8%-ով:
Բեռլինի Ձախ կուսակցության առաջնորդ և թուրքական ծագում ունեցող կին Էլիֆ Էրալպը հայտարարել է Գերմանիայի մայրաքաղաքի բուրգոմիստր դառնալու նպատակի մասին: Հաշվի առնելով, որ ծայրահեղ աջ AfD-ն, որը պաշտպանում է «վերամիգրացիան»՝ միգրանտների վտարումը, արդեն հաղթել է երկրորդ գերմանական նահանգի ընտրություններում, թուրքական ծագում ունեցող քաղաքապետի հաղթանակը Բեռլինում կարող է հանգեցնել ազգայնական տրամադրությունների սրման:
Աշխարհի խոշորագույն քաղաքների քաղաքապետերը հաճախ գալիս են «միգրանտական ծագում ունեցողներից»:
Պակիստանական ձագում ունեցող Սադիկ Խանը Լոնդոնի քաղաքապետն է արդեն 10 տարի:
2026-ին Ուգանդայում հնդիկ ծնողներից ծնված Զոհրան Մամդանին դարձավ Նյու Յորքի քաղաքապետ:
2014-ից 2026 թվականներին Փարիզի քաղաքապետը Անն Հիդալգոն էր, նույնպես իսպանական ծագում ունեցող միգրանտ:
Ստրասբուրգի քաղաքապետը 2020 թվականից մինչև 2026 թվականի մարտը Ժաննա Բարսեղյանն էր։