Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա։

Սեպտեմբերի 22-ից 24-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։ Սեպտեմբերի 22-ին որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ։

Շիրակում օդը կտաքանա մինչև 24°C, Կոտայքում և Տավուշում՝ մինչև 29°C, Գեղարքունիքում՝ մինչև 23°C, Լոռիում՝ մինչև 25°C, իսկ Արագածոտնում մինչև 30°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում ջերմաստիճանը կհասնի 32°C-ի, իսկ Սյունիքում՝ 34°C-ի։

Երևանում սեպտեմբերի 22-ին հնարավոր է նաև կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կհասնի 32°C-ի։