
DW
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մարդկության զգալի մասի մահվան: «Կասկած չկա, որ արհեստական բանականությունը բավականաչափ հզոր է՝ առաջացնելու իրադարձություններ, որոնք կսպանեն միլիարդ մարդու», – ասել է նա ամերիկյան NBC News հեռուստաալիքի եթերում:
Գեյթսը նաև վստահություն է հայտնել, որ պատմության մեջ երբեք «չի եղել այնպիսի հզոր զենք, ինչպիսին չարամիտ մտադրություններ ունեցող մարդիկ, որոնք օգտագործում են առաջադեմ արհեստական բանականության գործիքներ»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ամբողջ մարդկությանը վարակելը «բավականին դժվար կլինի»:
Հաշվի առնելով լուրջ ռիսկերը՝ 70-ամյա գործարարը պաշտպանել է այս տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորումը:
Այս նախազգուշացումները հնչում են վերջին ամիսներին արհեստական բանականության կողմից իրականացվող անկախ հաքերային հարձակումների թվի աճի ֆոնին: