Սեպտեմբերի 27-ին հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Հանրային հեռուստաընկերություն

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է Թաթա Սիմոնյանի համերգը, ինչը բուռն քննադատություն էր առաջացրել հանրության շրջանում։