
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի ողջ տարածքում սպասվում են կարճատև անձրևներ, սակայն ջերմաստիճանը կմնա անփոփոխ։
Հոկտեմբերի 17-ին Շիրակում կդիտվի +19°C, Գեղարքունիքում՝ +20°C, Կոտայքում՝ +22°C, Լոռիում և Արագածոտնում՝ +23°C, Տավուշում՝ +26°C, Արարատում և Արմավիրում՝ +24°C, Վայոց Ձորում՝ +25°C, իսկ Սյունիքում՝ +28°C։
Երևանում նույնպես հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ջերմաստիճանը կհասնի +24°C-ի։