
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերին։
Կարևորվել է քրիստոնեական Եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կառույցների գործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։
Բաքուն այլ ձև չի գտնում վիճարկելու Արցախում գտնող եկեղեցիների հանդեպ սեփականության իրավունքը Էջմիածննին պատկանելը, բացի այդ եկեղեցիները “աղվանական” համարելուց։ Հողի սեփականության իրավունքը՝ չափազանց բարդ կատեգորիա է, հատկապես, որ այն կարող է “զուգահեռ” լինել և չենթարվել քաղաքական բաժանման։
Այս պահի դրությամբ միակ միջազգայնորեն ճանաչված սուբյեկտը, որի անշարժ գույքի անվիճելի իրավունք ունի օկուպացված Արցախում՝ Հայ Առաքելական եկեղեցին է։ Եւ “խաղաղության պայմանագիրը” ստորագրելու համար Հայաստանի կառավարությունը պետք է զրկի Էջմիածինը այդ իրավունքից։
Հետաքրքիր է, որ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանում առաջին նիստն է անցկացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստից հետո նշել է․ «Ուզում եք ասել, որ պետության մեջ գույքային հարաբերությունները կարող են կարգավորվել ինչ-որ այլ օրենքներո՞վ։ Ի՞նչ փաստաթղթի հիման վրա»։
Այսինքն, այս հանձնաժողովի իմաստը՝ Հայ Առաքելական եկեղեցուն գույքային իրավունքներից զրկելն է՝ լինի դա Հայաստանում, Արցախում, Եռուսաղեմում թե Կարսում։