Մոսկվան զգուշացրեց «հայկական պատմական հողերի» կորստի մասին

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի քվեարկության իրավունքի կորուստը հարված կլինի երկրի ապագային իր պատմական հողերում», – այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմովը NEWS.ru-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ 19-րդ դարից ի վեր հայկական պետության գոյատևումն ու զարգացումը, ինչպես նաև նրա քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները «մեծ մասամբ ապահովվել են Ռուսաստանի հետ համագործակցությամբ, իսկ հետագայում՝ Խորհրդային Միության կազմում դրա շարունակական գոյությամբ»։

«Պատմական հայկական հողեր» հասկացությունը ռուս քաղաքական գործիչների կատարմամբ հնչում է որպես ինքնախոստովանություն։

Ռուս-պարսկական պատերազմներում Ռուսաստանի հաղթանակից հետո, Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Ռուսաստանը տիրացավ նախ Արցախին, Նախիջևանին, ապա՝ Հայաստանի մնացած մասին։ Արդեն 1921 թվականին, թուրքերի կողմից Առաջին Հայկական Հանրապետության համատեղ օկուպացիայից հետո, Ռուսաստանը, մոռանալով Իրանի հետ պայմանագրի մասին, կնքեց ռուս-թուրքական Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Հայաստանի մի մասը՝ Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Արցախը նվիրեց թոըրքերին։ Այդ պայմանագրերով կանխվեց Սևրի պայմանագրի տարածումը Հայաստանի վրա։ Հենց Սևրի պայմանագիրն էր, որը կարող էր վերականգնել «պատմական հայկական հողերը» որպես միասնական պետություն։ Բայց ռուսները դա չէին կարող թույլ տալ։

Ոչ ոք չի չեղարկել այս պայմանագրերը, և Թուրքիայի և Հայաստանի սահմանները դեռևս պաշտպանվում են ռուս սահմանապահների կողմից որպես «ԽՍՀՄ արտաքին սահմաններ»։

Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ Կարսի պայմանագրից՝ առանց հայերին վերադարձնելու Հայաստանից բռնագրավված պատմական հողերը։ 2020 թվականի ռուս-թուրքական նոր գործարքրը, որը աջակցություն է ստացել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, արդեն հանգեցրել է Արցախի ժամանակավոր կորստի, իսկ TRIPP-Զանգեզուրի միջանցքը շատ շուտով ամբողջությամբ կմասնատի Հայաստանը։