
Հարթակի նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ապահովել անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությամբ՝ աջակցելով իրավական, առողջապահական, կրթական, սոցիալական և հարակից այլ խնդիրների լուծմանը։
Հարթակը գործարկվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ տեղեկատվության, ծառայությունների հասանելիության և նրանց հզորացման միջոցով։