Հայկ Մարտիրոսյանը աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում լավագույն տասնյակում է

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարում Հայաստանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ տեղը։

Աշխարհի 24 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչ փուլում Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին՝ երկու դասական պարտիաներում էլ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ։

Մրցաշարի հաղթող է դարձել ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուզջան, երկրորդ տեղը զբաղեցրել է Անիշ Գիրին (Նիդերլանդներ), իսկ երրորդը՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ)։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ, իսկ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 17-րդ տեղը։