ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։