Artsakh Career Expo-ում տարբեր ոլորտների մասնակից 54 ընկերություններ ավելի քան 2000 աշխատանք են առաջարկել Արցախից բռնի տեղահանվածներին: Տոնավաճառը բացվել է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում։
Կազմակերպիչների խոսքով, տոնավաճառին մասնակցել են այն ընկերությունները, որոնք կարողացել են շոշափելի աշխատավարձով և մասնագիտական աճի հեռանկարով առաջարկել ավելի քան 20 թափուր աշխատատեղ։ Նաև ընկերություններ, որոնք անվճար հոգեբանական օգնություն և մարզչական ծառայություններ են առաջարկում ներքին տեղահանվածներին:
«Ցուցահանդեսի նպատակն է աջակցել Արցախի բռնի տեղահանված քաղաքացիներին աշխատանքի, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում»։