Արցախի մշակութային պահպանման կենտրոնը տեղահանությունից հետո շարունակել է աշխատել Հայաստանում։ Կազմակերպության առաջին նախաձեռնությունը Հայաստանում դեկտեմբերի 10-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայանալիք «Մենք ենք» բարեգործական համերգն է՝ Արցախի երաժշտական և պարային խմբերի և համույթների մասնակցությամբ։ Նախատեսված են պետական երգչախմբերի, նվագախմբերի, արցախցի արտիստների ելույթներ։
«Բարեգործական համերգն ուղղված է Արցախի մշակույթի և արվեստի պահպանմանը և կազմակերպվում է «Մենք ենք» մշակութային և բարեգործական նախաձեռնության կողմից։ Համերգի կազմակերպմանն աջակցելու ցանկություն են հայտնել մի շարք հիմնադրամներ, կազմակերպություններ, կամավորական շարժումներ։ Համերգի մեդիա հովանավորն է Կենտրոն հեռուստաընկերությունը»,- նշել են կազմակերպիչները։
Տոմսերի արժեքը 5-ից 12 հազար դրամ է, դրանք կարելի է ձեռք բերել առցանց՝ հղումով
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: