Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար դրամաշնորհ կստանա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին օգնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից։
«Միջոցները կուղղվեն հոգեկան առողջության ու բարեկեցության օգնության տրամադրմանը, երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և կրթության պայմանների բարելավմանը: Մեկ այլ խնդիր է դպրոցի անձնակազմի կարողությունների մոնիտորինգն ու զարգացումը։ Գումարը տրամադրվելու է ավելի քան 200 դպրոցի»,– ասված է հաղորդագրությունում։
Դրամաշնորհն ուղղվելու է նաև դպրոցի անձնակազմի մենթորությանը՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և հյուրընկալող համայնքների աշակերտներին անհատական հոգեկան առողջության օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected]
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: