Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ծրագրի փորձնակները հանդիպել են Մասաչուսեթսի կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) հետ Կապիտոլիումի բարձունքում
Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) այսօր հայտարարեց, որ 2024թ.-ի Վաշինգտոնում Թերջենյան-Թոմաս Համագումարի փորձնակների ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ.-ի հունվարի 10-ը, չորեքշաբթի։ Այդ մասին Step1.am-ին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։
Ութշաբաթյա ամառային ծրագիրը նախատեսված է հայկական արմատներով ուսանողներին հնարավորություն ընձեռել ապրել և աշխատել երկրի մայրաքաղաքում՝ միաժամանակ մասնակցելով կրթական, սոցիալական և մշակութային գործունեության մի ամբողջական ծրագրի: Ուսանողներին, ովքեր ընդունվում են Վաշինգտոն քաղաքի ծրագրում, աջակցում ենք, որպես փորձնակ, աշխատանքի անցնել կոնգրեսական գրասենյակներում, վերլուծական կենտրոններում, լրատվամիջոցներում, կառավարական գերատեսչություններում կամ հասարակական կազմակերպություններում՝ հիմնվելով իրենց կրթության և հետաքրքրությունների վրա:
Բացի այդ, Համագումարի փորձնակները հնարավորություն կունենան քննարկել ամերիկահայերի խնդիրները Կոնգրեսականների և պետական այլ պաշտոնյաների, արդյունաբերության մասնագետների և հայտնի գիտնականների հետ՝ «Կապիտոլիումի գաղափարներ» և «Դասախոսությունների շարք» ծրագրերի միջոցով:
1977թ.-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագիրն առաջին փորձնակների ծրագիրն էր, որն առաջարկվել էր Ամերիկայում հայկական կազմակերպության կողմից: Մինչ օրս ավելի քան 1200 հայկական արմատներով ուսանողներ համալրել են Համագումարի փորձնակների շրջանավարտների շարքերը: Իր ամենավաղ ժամանակներից հայ համայնքը հետևողականորեն աջակցել է Համագումարի Ամառային փորձնակների ծրագրին՝ Ռիչարդ Թուֆենկյան հիշատակի հիմնադրամի, Ջոն Հանեսյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Արմեն Ասթարջյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Օհանյան հիշատակի հիմնադրամի, Ջեյմս և Քոնի Մելիքյանների և Վարդանանց ասպետների կողմից խոշոր նվիրատվություներով: 2003թ.-ին Համագումարի ամառային փորձնակների ծրագիրը վերանվանվեց ի պատիվ Արամ և Ֆլորենս Թերջենյանների և Էննի Թոմասի՝ ծրագրին իրենց օրինակելի 1 միլիոն դոլար նվիրատվություն կատարելու հայտարարությունից հետո:
Վաշինգտոնում Թերջենյան-Թոմաս ամառային փորձնակների ծրագրի մասնակի բնակարանային կրթաթոշակներ հասանելի են որակավորված ուսանողներին՝ մրցութային հիմունքներով: Դիմումները հասանելի են Համագումարի կայքում:
Համագումարն առաջարկում է նաև նմանատիպ փորձնակների ծրագիր Հայաստանում, Երևան քաղաքում: Արդեն 17-րդ տարին է, ինչ Երևանի Ամառային փորձնակների ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել պատմական և մշակութային առումներով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում: Ուսանողները կաշխատեն Հայաստանի պետական գերատեսչություններում, հասարակական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում կամ լրատվամիջոցներում, ինչպես նաև կհանդիպեն Հայաստանի պետական պաշտոնյաների հետ և կշրջեն պատմական վայրերով ամբողջ երկրով մեկ:
Հետաքրքրված դիմորդները կարող են գտնել պատմություններ, գրառումներ և վկայություններ անցյալ տարվա փորձնակների ծրագրի շրջանավարտներից՝ Համագումարի փորձնակների բլոգում և կարող են դիտել լուսանկարների ալբոմները Համագումարի Թերջենյան-Թոմաս Փորձնակների ծրագրի շրջանավարտների ֆեյսբուքյան էջում:
Համագումարի փորձնակների ծրագրերի մասին հավելյալ տեղեկությունների կամ դիմումի գործընթացի հետ կապված աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել Վաշինգտոն քաղաքում Փորձնակների ծրագրի տնօրեն Ջոզեֆ Փայաթի հետ՝ (202) 393-3434 ներք. 336 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: