2020-ին Արցախից բռնագաղթվածները՝ և 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում մնացածները, և 2023-ին կրկին արտաքսվածները՝ սոցիալական վճար չեն ստանում, դադարեցվել է նաև վարձավճարների աջակցության պետական ծրագիրը։
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով, 2020 թվականի ներքին տեղահանվածները կորցրել են սոցիալական բոլոր վճարները, միևնույն ժամանակ, նրանք ներառված չեն պետական ֆինանսական աջակցության նոր ծրագրերում։
«Մենք դիմել ենք Հայաստանի վարչապետի գրասենյակ՝ 2020 և 2023 թվականներին Արցախի ներքին տեղահանվածների միջև տարբերություն չդնելու և Արցախից բռնագաղթվածներին աջակցության ծրագրերում 2020 թվականից Հայաստանում մնացած արցախցիներին ընդգրկելու խնդրանքով։ Հույս ունենք կառավարության կողմից մեր խնդրանքը բավարարող արագ արձագանքի»:
Սավադյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները, ցանկանում էին վերադառնալ Արցախ, բայց ինչպե՞ս դա անեին, եթե Արցախում զբաղվածության և բնակարանային խնդիրներ են առաջացել։ Հայաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի այս հանգամանքները։ Իսկ արցախցիներին «հին» կամ «նոր» կլիշեներով տարբերելը սխալ է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: