Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: