Հոկտեմբերից մի քանի ծրագրեր են իրականացվել։ Առաջին հերթին աջակցություն է ցուցաբերվում պատերազմում զոհվածների ընտանիքներին, այնուհետև հատկապես կարիքավորներին։
ՀՕՄ Մասիսի գրասենյակի ղեկավար Ծաղիկ Ա.-ի խոսքով, գործում է թեժ գիծ, որով ընտանիքները գրանցվում են, հայտնում են ընտանիքի կարիքների համար։
«Ցուցակներ ենք կազմում, ուսումնասիրում, թե այս կամ այն ընտանիքին ամենից շատ ինչ է պետք։ Եթե ընտանիքը ուտելիքի կարիք ունի, ապա դրանք ավելացնում ենք համապատասխան ցանկում, իսկ եթե կենցաղային տեխնիկա կամ այլ բան, ապա, բնականաբար, համապատասխան ցանկում։ Մեր ցուցակներով աջակցություն է ստացել 320 ընտանիք։ Տեղական հիմնադրամները և սփյուռքը նվիրաբերել և բաժանել են 2 տոննա խնձոր, 28 և 192 տուփ չոր սնունդ և հիգիենայի պարագաներ, մահճակալներ, վերմակներ, սպիտակեղեն, սնունդ և հագուստ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: