Այս պահին էլ Երեւան- Կապան եւ Կապան –Երեւան թռիչքներ տեղի են ունենում: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ թռիչքներ չեն լինում միայն այն ժամանակ երբ մառախլապատ եղանակ է լինում:
«Մնացած բոլոր օրերին ըստ սահմանված գրաֆիկի եւ ժամերի թռիչքներ են լինում եւ կես ժամում Կապանում են լինում,- ասաց նա։ Մյուս կողմից հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ կապ հաստատենք Իրանի տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով»: