Մոսկվայի ՊԱԿ-ի նախկին ղեկավար և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ռուս գեներալ Եվգենի Սավոստյանովը հաստատել է, որ 1999 թվականին Մոսկվայում տների պայթյունները կազմակերպվել են Պուտինի շրջապատի կողմից՝ նրան իշխանության բերելու համար։
Այս մասին նա պատմել է ռուս լրագրող Եվգենի Կիսելևին տված հարցազրույցում, նշելով Մոսկվայում ԱԴԾ խորհրդակցության մանրամասները, որի ժամանակ ի հայտ եկան Ռուսաստանի Դաշնությունում այն ժամանակ քիչ հայտնի Պուտինին իշխանության բերելու ծրագրի առաջին գաղափարները, որն ավելի ուշ վերափոխվեց Ռուսաստանի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքի։
Սավոստյանովը, ով այն ժամանակ Պուտինի հետ աշխատում էր Ելցինի թիմում, հայտնել է, որ թիմում Պուտինի ընտրությունն անհնար է համարվել, ուստի որոշել են նրան իշխանության բերել «ոչ նորմալ ձևով»։
1999 թվականին Մոսկվայում բնակելի շենքերի պայթյունները ահաբեկչությունների շարք էին, որոնք տեղի ունեցան 1999 թվականի սեպտեմբերի 4-ից սեպտեմբերի 16-ը։ Պայթյունների հետեւանքով զոհվել է 307 մարդ, ավելի քան 1700-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, հայտնում է dialog.ua-ն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: