Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։ Նման նախագիծ շրջանառության մեջ է դրվել իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունը դա բացատրում է նրանով, որ դասերի ընթացքում կուսումնասիրվեն հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունները։
Թե որ դարից է սկսվելու «Հայաստանի պատմությունը», դեռ որոշված չէ։ Թերևս կսկսվի նոր Սահմանադրության ընդունումից ի վեր, քանի որ ներկայիս իշխանության ղեկավարը կարծում է, որ մինչ այժմ Հայաստանը եղել է ոչ լեգիտիմ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: