ԵԽԽՎ-ում «ազերբայդժանի» պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ՝ հայտարարելով, թե իբր Բաքվի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականություն է վարվում, և համագործակցությունը դադարեցնելու որոշումը կապված է դրա հետ:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «ազերբայդժանի» պատվիրակությունը։ Հայտարարությունում «ազերբայդժանական» կողմը ԵԽԽՎ-ին մեղադրել է «Հայաստանին պատասխանատվության չենթարկելու» և «ազերբայդժանին անհիմն մեղադրելու, շովինիզմի, երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ։
«ԵԽԽՎ-ում «ազերբայդժանական» պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս», ասվում է հայտարարության մեջ։
«ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ազերբայդժանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ազերբայդժանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցում», հայտարարել է Բաքուն։
Նշենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ում ընթացակարգ էր սկսել Բաքվի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու համար։ Բաքուն, չսպասելով դրան, ինքն է դադարեցնում համագործակցությունը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: