ԵՄ-ն եւ ճանաչում է, եւ չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները

  • 17:28 09.09.2023

Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներում», ասված է հայտարարությունում: ԵՄ-ից հայտնում են, որ հանձնառու են աջակցել այս գործընթացին: