
Հայաստանում նկարահանվում է «Կերակրել վիշապին» ռեալիթի շոուն։ Ժանրի օրենքներով արդեն պետք է անցնել տներով են «կույսեր հավաքել»։
Փաշինյանի «խաղաղ քաղաքականությունը»՝ «եկեք ամեն ինչ հանձնենք, կարմիր շորերը հանենք, Սահմանադրությունը փոխենք, Արարատին չնայենք» մի օր պետք է բերեր տրամաբանական ավարտի. եվ որպեսզի վճռական պահին դերասանները “չթռնեն”, պետք է պատանդ վերցնել ամեն պաշտոնյաների ընտանիքնից մեկ երիտասարդ կնոջ։ Բոլոր վիշապ դիկտատորները այդպես էին անում:
Փաշինյանի “ախրանկան” սկսել է ձերբակալել այն մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, ովքեր պետք է վերջնական որոշում կայացնեն՝ կործանեն Հայաստանը, վերացնեն հանրապետությունը, նսեմացնեն հայկական ինքնությունը և հայկական քաղաքակրթությունը (Թրամփ) վերածեն անդեմ, անսեռ, անզոր զանգված, որը միայն տնտեսական զարգացում է ուզում (Փաշինյան)։ Դա է ուզում վիշապը:
Ալեն Սիմոնյանն ու Վահան Քերոբյանն արդեն ամեն ինչ հասկացել ու պատրաստ են։