
Երևանյան բեմում դարձյալ արցախյան վերածնված “Վարարակն” համույթն է։ Իտալացի Ջովաննի Պերգոլեզիի “Stabat Mater dolorosa” ստեղծագործությունը և Կոմիտասի խմբերգերը մեկ ծրագրում միավորող այս համերգը հանդիսատեսին կներկայացնի հոգևոր խորություն, ազգային ինքնություն և բարձր արվեստի գեղեցկություն։ Ջովաննի Պերգոլեզիի «Stabat Mater dolorosa» ստեղծագործությունը համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներից մեկն է, որը լի է ցավի, հավատքի և ներքին լույսի զգացումներով։ Իսկ մեծն Կոմիտասի խմբերգերը հայ երաժշտական ժառանգության անգնահատելի էջերն են՝ արտացոլելով ժողովրդի հոգին, բնությունը, սերը և հայրենիքի շունչը։
Այս համերգը յուրահատուկ հանդիպում է արևմտաեվրոպական դասական երաժշտության և հայկական ազգային արվեստի միջև՝ ստեղծելով խորը զգացմունքային ու հիշարժան մթնոլորտ։
“Վարարակն” երգչախմբի հիմնադիր` Նինա Գրիգորյան
Գեղարվեստական ղեկավար` Արմինե Յախշիյան
Դիրիժոր` Ժաննա Աղաջանյան
“Վարարակն” երգչախումբը վերածնվել և գործում է “ԴԻԱԼՈԳ” հասարակական կազմակերպության աջակցությամբ (նախագահ` Յուրի Նավոյան)։