
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների վերաբերյալ դեռևս պարզություն չկա։ Նա այս հայտարարությունն արել է հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ «Երևանի երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում։
Հայ-թուրքական երկաթուղու հնարավոր բացումը Հայաստանի ընտրություններից առաջ սպասելիքներից մեկն էր՝ որպես իշխող կուսակցության համար բոնուս, սակայն, կարծես, Թուրքիան փոխել է իր միտքը Փաշինյանին այս պահին օգնելու վերաբերյալ։
Մեկ այլ սպասելիք էր գերիների հնարավոր ազատ արձակումը, որը ևս կարող էր ծառայել որպես իշխող կուսակցության նախընտրական փաստարկ։ Սակայն Ալիևը, Բաքվից տեսակապով խոսելով Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում, արցախցիներին անվանել է անջատողականներ, իսկ գերևվարվախծ Արցախի ղեկավարներին՝ ռազմական հանցագործներ։ Սա կատեգորիկ մերժում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերիներին ազատ արձակելուց։
Երրորդ սպասելիքն այն էր, որ Ֆրանսիան Հայաստանին կտրամադրի միջուկային կամ հրթիռային զսպման տարրեր. սակայն, չնայած Մակրոնի բենեֆիսին Հայաստանում, նման համաձայնագրի մասին որևէ տեղեկատվություն չի ստացվել։