
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը, ըստ էության, կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։ Հիշեցնենք, որ խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում խայտառակ մեծացել են՝ 4.3 մլրդ-ից դառնալով մոտ 8 տրիլիոն»։
Օնկայն-կազինոների թեման, որտեղ ահռելի գումարներ է շրջանառվում, նաև նախընտրական թեզ է դառնում։
Մինչ մենք մտածում ենք, ինչպես վերջապես հաղթահարենք աղքատությունը. գիտե՞ք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները որ երկրի քաղաքացիներն են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար։