
«Ռուսաստանի պետական առաջին ալիքի «Время покажет» հաղորդման մայիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետության աղավաղված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա են», – ըստ APA-ի՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նախորդ օրը Բաքվի արտգործնախարարությունը բողոքներ էր հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Բորոյի դեմ, որը կոչ էր արել իր երկրի Սենատին դատապարտել Արցախում եկեղեցիների ավերումը և այնտեղ ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն։
Բաքուն գնալով ավելի ու ավելի է զառանցում. «Մենք չպետք է տեսնենք հայերի դեմքերը Զանգեզուրի միջանցքում», «Լեռնային Ղարաբաղը» գոյություն չունի, իսկ այնտեղի հայկական եկեղեցիները կառուցվել են ալբանացիներн։ Շուշի չի եղել, «Հարսանիք լեռներում» ևս։ 2020-2024 թվականներին Եվրախորհրդարանը 14 բանաձև է ընդունվել գոյություն չունեցող Ղարաբաղի գոյություն չունեցող ժողովրդի վերաբերյալ, ասում է Ալիևը։ Եվ մինչ օրս ոչ ոք նրան չի մեղադրել խելագարության մեջ։