Հայաստանում Իրանի դեսպանատունը շնորհավորել է Սպիտակ տան մամուլի քարտուղարին դստեր ծնվելու առիթով

  • 13:05 10.05.2026

Հայաստանում Իրանի դեսպանատունը շնորհավորել է Սպիտակ տան մամուլի քարտուղարին դստեր ծնվելու կապակցությամբ՝ հիշելով Մինաբում զոհված դպրոցական աղջիկների մասին։

«Շնորհավորում ենք ձեզ։ Երեխաներն անմեղ են և արժանի են սիրո։ Այն 168 երեխաները, որոնց ձեր ղեկավարը սպանեց Մինաբի դպրոցում, իսկ դուք արդարացրիք, նույնպես երեխաներ էին։ Երբ համբուրում եք ձեր երեխային, մտածեք այդ երեխաների մայրերի մասին», – նշվել է Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։